03/11/2024

«Եթե վերադառնամ ՌԴ, ապա՝ որպես նախագահի թեկնածու»․ Նավալնայա

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան հայտարարել է, թե Ռուսաստան կվերադառնա որպես նախագահի թեկնածու։

«Իմ նպատակն է մոտեցնել և հնարավոր դարձնել փոփոխությունները երկրում։ Եթե ես վերադառնամ Ռուսաստան, ես կգնամ ընտրությունների՝ որպես նախագահի թեկնածու»,– ասել է նա BBC-ին տված հարցազրույցում։

Նավալնայան խոստովանել է, որ «հրաշագործ չեմ և չգիտեմ գաղտնիքը», թե ինչպես անհապաղ փոփոխությունների հասնել Ռուսաստանում: «Եթե չես կարող միանգամից ինչ-որ մեծ բան անել, ամեն օր մի փոքր բան արա, և որքան շատ մարդիկ դա անեն, այնքան շուտ կգա փոփոխության ժամանակը»,-ասել է նա։

Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարի 16-ին «Բևեռային բու» ուղղիչ գաղութում մահացել էր Ալեքսեյ Նավալնին։