Բաքվում COP-29-ին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չկա, պետք է քննարկենք, հասկանանք, թե ինչի համար ենք մեկնում, ինչ է դա տալու ՀՀ-ին և ինչ մակարդակով ենք մասնակցում: Այս մասին այսօր լրագրողներին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«COP-29-ի հրավերը և դրան մասնակցելն Ադրբեջանի միջոցառումը և մենաշնորհը չէ, դա ՄԱԿ միջոցառումն է։ Կքննարկենք, կհասկանանք՝ պե՞տք է մեր պետությանը, պետք չի՝ չենք գնա»,-նշել է Սիմոնյանը։
Բաքվում շտապել են արձագանքել ՀՀ ԱԺ խոսնակի հայտարարությանը և հղում անելով ինչ-որ կասկածելի փորձագետների՝ բարբաջել, թե «Հայաստանն առաջարկելու ոչինչ չունի, քանի որ նա ինքնին վնաս է հասցնում շրջակա միջավայրին»:
«Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունները շարունակում են աղտոտել անդրսահմանային գետերը, ինչը բացասաբար է անդրադառնում Ադրբեջանի շրջակա միջավայրի վրա»,-գրում է Minval-ը՝ հիշեցնելով ավելի վաղ ոմն փորձագետ Սաբիթ Բաղիրովի տված հարցազրույցը:
«Հայաստանը անտեսում է միջազգային բնապահպանական չափանիշները և չի միացել անդրսահմանային ջրերի պաշտպանության մասին՝ ՄԱԿ-ի կոնվենցիային։ Սա լուրջ սպառնալիք է ողջ Հարավային Կովկասի էկոլոգիայի համար, քանի որ աղտոտված գետերը վնասում են բուսական և կենդանական աշխարհին՝ ընդհուպ մինչև Կասպից ծով»,-զառանցել էր ադրբեջանցին:
Նման տեսակետ հնչեցնում է մի մարդ, որի երկիրը բնապահպանական մեծ խնդիրներ ունի և հայտնի է իր հասցրած աղետներով. ժամանակին, օրինակ, Իրանի փոխնախագահ, Բնության պահպանության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեն Ադրբեջանին մեղադրեց Կասպից ծովն աղտոտելու մեջ:
Նրա խոսքքով, մերձկասպյան հինգ երկրներից միայն Ադրբեջանը չի ստորագրել Կասպից ծովի կոնվենցիային միանալու մասին արձանագրությունը:
Բաց մի թողեք
«Ծակ Գնդակ» ակցիա են իրականացրել Հանրապետական մարզադաշտում․ պահանջել են ՀՖՖ նախագահի հրաժարականը. Լուսանկար
Անսպասելի իրավիճակ՝ «Ну-ка, все вместе»-ի տաղավարում. ինչպես է Լազարևն օգնել Արփի Աբգարյանին՝ ցատկելով դեպի ժյուրին. Լուսանկար
Մաhացու վթար Ձորաղբյուրում․ հրդեհ է բռնկվել, 1 մարդ մաhացել է, մեկը՝ վիրավnրվել․ Լուսանկար