Արդյոք Ադրբեջանում ընթանո՞ւմ է որևէ պրոցես՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին Կանոնակարգի հետ:
Հարցին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Պետք է հաշվի առնենք երկրի իրավական համակարգը․ մենք խորհրդարանական երկիր ենք, Ադրբեջանը՝ նախագահական։ Այս փաստաթուղթը, որն ընդունվում է, ուժի մեջ է մտնում այն ժամանակ, երբ երկու կողմերը փոխանակվում են արձանագրությամբ։ Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում կանոնակարգը, մեր արած գործընթացը իրավական ուժ չի ստանում՝ մինչև այն չփոփոխվի։ Մենք բոլոր կետերը համաձայնեցրել ենք, այնպես չէ, որ նստել, որոշել ենք՝ ինչ-որ փաստաթուղթ ընդունենք, վավերացնենք ու բերենք Ազգային ժողով»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե Ադրբեջանից ստացվե՞լ է հավաստիացում, որ իր զորքերը կհեռանան ՀՀ ինքնիշխան տարածքից, խորհրդարանի խոսնակը նկատեց․ «Մենք չենք քննարկել այդ մանրուքը, քննարկել ենք, թե որ սկզբունքներն ենք սահմանում, որի արդյունքում իրենք էլ պետք է դուրս գան, մենք էլ պետք է դուրս գանք այն տեղերից, որտեղ որ մենք ենք առաջ. չէ՞որ սահմանի վրա պարզ չէ՝ որտեղ ինչն է անցնում, ու մենք հիմա վերարտադրում ենք այն քարտեզը, որով անկախացել ենք»։
Բաց մի թողեք
Հայ-ադրբեջանական սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը. ինչ է քննարկվել
Սուրեն Պապիկյանը՝ Զինված ուժերի ոչ մարտական կորուստների վիճակագրության մասին
Պահեստազորի որակյալ ռեսուրսը կներգրավվի ԶՈւ կարևոր ուղղություններում. Սուրեն Պապիկյան