Իսրայելի յոթ քաղաքացիներ՝ Ադրբեջանից ներգաղթյալներ, կասկածվում են Իրանի օգտին լրտեսության մեջ:
Այս մասին հայտնում է «Այսօր Իսրայելում» պորտալը և մանրամասնում, որ 2 տարվա ընթացքում Իսրայելի քաղաքացիները մոտ 600 առաքելություն են իրականացրել իրանցի ծառայողների համար՝ տեղեկություն փոխանցելով իսրայելական ռազմավարական ռազմական օբյեկտների, մասնավորապես՝ Նևաթիմում և Ռամաթ Դավիդում տեղակայված ռազմաօդային ուժերի բազաների, ինչպես նաև «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի դիրքերի մասին:
Հաղորդվում է, որ նշված վայրերը եղել են իրանական վերջին հրթիռային հարձակման թիրախը:
Նրանց ծառայությունների դիմաց վճարումը կազմել է հարյուր հազարավոր իսրայելական շեքել, որը մասամբ վճարվել է կանխիկ եղանակով, մասամբ՝ կրիպտոարժույթով։ Հետաքննության տվյալներով՝ կասկածյալները գաղտնագրված կապուղիներով տվյալներ են փոխանցել և մանրամասն հրահանգներ ստացել, թե որ օբյեկտները պետք է նկարահանեն և որքան պետք է վճարեն դրա համար։
Նշվում է, որ սա վերջին տարիների ամենալուրջ լրտեսական գործերից է։ Ըստ պորտալի, կասկածյաները ձերբակալվել են սեպտեմբերի 19-ին և շուտով նրանց մեղադրանք կառաջադրվի լրտեսության և թշնամու հետ համագործակցության մեղադրանքներով՝ հանցագործություններ, որոնք Իսրայելում պատժվում են մինչև ցմահ ազատազրկմամբ։ Մեղադրյալների թվում երկու անչափահաս կա. մնացածը Հայֆայում և Իսրայելի հյուսիսում բնակվող մեծահասակներ են, այդ թվում՝ դասալիքներ։ Կասկածյալներն են Ազիզ Նիսանովը, Ալեքսանդր Սեդիկովը, Յիգալ Նիսանը, Վյաչեսլավ Գուշչինը, Եվգենի Յոֆեն և երկու անչափահասներ, որոնց անունները հնարավոր չէ հրապարակել։
Նրանք Իսրայելի քաղաքացիություն են ստացել «Վերադարձի մասին» օրենքով, և, ըստ քննիչների, մշտական աշխատանք չունեին. նրանց հիմնական դրդապատճառը դրամական շահն էր: Հետաքննության ընթացքում քննիչները օգտագործել են գաղտնալսումներ, որոնք ցույց են տվել, որ կասկածյալներն ակտիվորեն նոր հանձնարարություններ են փնտրում։ Նրանցից ոմանք ձերբակալվել են հանցանքի վայրումն՝ Իսրայելի հարավում տեղակայված ռազմական օբյեկտները նկարահանելիս: Իրանի հետ համակարգումը տեղի է ունեցել Ալհասան անունով թուրք միջնորդի միջոցով, որն, ըստ իշխանությունների, առնչվում է տարածաշրջանի այլ լրտեսական ցանցերին:
Հետաքննությունը պարզել է, որ, երբ Իսրայելին Իրանի հարվածից հետո կասկածյալներին հանձնարարվել է գնահատել հարվածների վնասն ու ճշգրտությունը՝ հետագա հարձակումների արդյունավետությունը բարելավելու համար:
Բաց մի թողեք
Անհայտ վարակի բռնկում թուրքական հանգստավայրում, տասնյակ մարդիկ են հիվանդանոցում. ինչ է հայտնի
ԱՄՆ նախագահի ընտրությանը վաղաժամ քվեարկել է 72 մլն քաղաքացի
Մոլդովայում տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը. Լուսանկար