Բնական է, որ եթե սահմանը սահմանազատված չի, ապա ակնհայտ է, որ մի տեղ դուք կարող եք մի քիչ առաջ լինել, մի տեղ կարող է ես առաջ լինեմ:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վտանգավոր չէ իր երեկ արած հայտարարությունը, որ տեղեր կան, որտեղ հայկական կողմն է առաջ, ինչը կարող է ադրբեջանցիներին փաստարկ տալ, որ հայերն իրենք են ընդունում, որ որոշ հատվածներում Ադրբեջանի տարածքներում են գտնվում:
«Առնվազն Տավուշում 2 եռանկյունի կա, որտեղ իրենց եռանկյունին գտնվում է մեր տիրապետության տակ, իսկ մերը՝ իրենց մասում է գտնվում: Դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Իմ ասածը հետևյալն է. բոլոր այն տեղերում, որտեղ իրենք են աֆռաջ, իրենք պետք է հետ գնան, բոլոր այն տեղերում մենք ենք առաջ, մենք պետք է հետ գնանք: Մերը մերն է, իրենցը՝ իրենցն է»,-ասաց ԱԺ նախագահը։
Նա հիշեցրեց՝ ադրբեջանական կողմը 200 քռակուսի կիլոմետրի չափով գտնվում են ՀՀ տարածքում և դա բոլորին հայտնի է։
Անդրադառնալով նրան, որ ինքը նախօրեին ադրբեջանական զորքերի՝ ՀՀ տարածքից դուրս գալը «մանրուք» էր անվանել և նշել, որ դա չեն քննարկել Ադրբեջանի հետ, Սիմոնյանը պարզաբանեց. «Հիմնական նպատակը խաղաղություն հաստատելն է, մեր 29 743 քկմ-ն արձանագրելը և սահմանը վեր հանելը: Ես դա մանուրք չեմ համարում, ես ասում եմ, որ գլոբալ պատկերի մեջ մենք պետք է գլոբալ հարցերին անդրադառնանք: Շատ կարեւոր հարցեր կան, որ ներառված չեն խաղաղության պայմանագրում: Դու երբևիցե չես կարող բոլոր հարցերը ներառել: Դրանցից ոչ մեկը չի կարելի մանրուք համարել, բայց այսօր գլխավոր նպատակը սահմանը վերարտադրելն է և խաղաղության պայմանագիր կնքելը: Դրանից հետո մեր քաղաքացիները մեր հարեւանների հետ առևտուր են անելու, փոխայցեր են անելու, բոլոր հարցերը լուծվելու են»:
Բաց մի թողեք
Վազգուշ Կոստանյանն ու Լուսինե Հովհաննիսյանը նշանակվել են ՆԳՆ վարչությունների պետեր․ Լուսանկար
Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ Տեսանյութ
Ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն․ ՆԳՆ