Դեկտեմբերին լրանում է արցախցիներին տրվող սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը, խոսքն ամսական 1 շնչին 40+10 հազարական դրամների մասին է։
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ կառավարությունը մտադիր չէ շարունակել ծրագիրը, աջակցության այլ ծրագիր են մշակում միայն սոցիալական որոշ խմբերի, մասնավորապես՝ անչափահասների, կենսաթոշակառուների համար, ինչը լրջագույն խնդիրներ է առաջացնելու արցախցիների շրջանում․ շատերրը հենց այդ աջակցության շնորհիվ էին բնակվարձերը հոգում։
Իշխանությունը կանխատեսում է, թե ծրագրի ավարտից հետո ինչ դժգոհության ալիք է բարձրանալու, ուստի, ըստ կառավարության մեր աղբյուրների, հրահանգել են մարզպետներին, քաղաքապետերին, թաղապետերին՝ ակտիվ միջոցներ ձեռնարկել՝ ռիսկերը կառավարելու նպատակով, ասենք` լոկալ աջակցություններ ցուցաբերել տեղերում։
ՔՊ-ական պաշտոնյաները, կարելի է ասել, որսի են դուրս եկել եւ ակտիվ ժողովներ, հավաքներ են իրականացնում, մարդկանց փորձում համոզել, որ շուտով իրենց խնդիրները լուծում կստանան:
Բաց մի թողեք
Կաթվածի է հասցնում այն, որ արձանագրությունը կազմելուց հետո ասում են՝ «քեզ դեռ կգտնեմ». կին պարեկ․ Տեսանյութ
Հույն գյումրեցին՝ Հայաստանի առաջին կին դիջեյը. Լյուդա Բիլբիլիդի․ Լուսանկարներ. ՀԺ
Ապօրինի գույքի բռնագանձման 3 վճիռ կա. կեղծ և մանիպուլյատիվ պնդումները Սրբուհի Գալյանի մասին