Առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
«Շատ հնարավոր է առաջիկայում նման հանդիպում կազմակերպվի: Թվեր չհնչեցնեմ, բայց առաջիկայում շատ հնարավոր է, որ տեղի ունենա հանդիպում հանձնաժողովների կազմով», – նշեց Աբազյանը:
Ժամկետների և վայրի վերաբերյալ, ըստ ԱԱԾ տնօրենի, որոշում չկա:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում հիմա 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։






Բաց մի թողեք
Մեր սրտերի խռովքը պոռթկում է ավելի բարձր, քան կարող էր հնչել մեր աղոթքը. Վարչապետին միացած եպիսկոպոսների նոր հայտարարությունը
Բրյուսելում վերահաստատվել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված թափանցիկ և ներառական COP17-ի կազմակերպմանը
Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին․ Սրբուհի Գալյան