Եվրահանձնաժողովը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ են արել հետաքննել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումները։
«Մենք կոչ ենք անում Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ համապատասխան մարմիններին կատարել իրենց պարտականությունը՝ արագ, թափանցիկ և անկախ հետաքննելու և դատելու ընտրական խախտումներն ու մեղադրանքները»,- ասված է հոկտեմբերի 27-ին Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության հայտարարության մեջ:
«Անկանոնությունները պետք է պարզվեն և շտկվեն։ Այս քայլն անհրաժեշտ է ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։ Վերջին ամիսներին Վրաստանի ժողովուրդը «ցուցադրել է իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և իր երկրի ուղուն դեպի ԵՄ»,- ավելացրել է Բորելը:
Նշվում է նաև, որ ԵՄ-ն ակնկալում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի վերջնական զեկույցը և առաջարկությունները, որոնք պետք է իրականացվեն որքան հնարավոր է շուտ: Մինչդեռ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մտադիր է Վրաստանի հարցը ներառել Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովի օրակարգում։ Հանդիպումը կկայանա Բուդապեշտում նոյեմբերի սկզբին։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն էլ ավելի վաղ Վրաստանի իշխանություններին կոչ էր արել հետաքննություն անցկացնել խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ։
Հիշեցնենք՝ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53,92 %-ը:
Այս մասին պաշտոնապես հայտնել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Բաց մի թողեք
Իսրայելի և Իրանի միջև բախումները թեժ փուլում են. միջուկային բանակցությունները չեղարկվել են
Բանսարկուն․ Իրանը երկու անգամ փորձել է սպանել Թրամփին. Նեթանյահու
Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին 30 հազար մարդ է մասնակցել