«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության նախագահը Գիորգի Գախարիան պատասխանել է նորընտիր խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու մասին հարցին։
«Մեր կուսակցությունը լեգիտիմություն չի տա «Վրացական երազանք»-ի ոչ լեգիտիմ խորհրդարանին և վե՛րջ»,- ասել է նա։
Գախարիային հարցրել են նաև Ռուսթավելի պողոտայում հոկտեմբերի 28-ի երեկոյան կայանալիք բողոքի ակցիային մասնակցելու մասին. «Բողոքի ակցիան շատ կարևոր է. Մենք կլինենք այնտեղ, որտեղ մեր ընտրողներն են, ինչպես եղել ենք մինչ այժմ և կլինենք ապագայում»:
Հիշեցնենք ՝ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53,92 %-ը:
Այս մասին պաշտոնապես հայտնել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Անցողիկ շեմը հաղթահարած չորս ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ բոյկոտելու են նոր խորհրդարանը։
Բաց մի թողեք
Թրամփը նշանակումներ է արել․ հեռուստահաղորդավարը՝ ՊՆ, Մասկը՝ նախարար
Դոնալդ Թրամփը հայտարարել է իր վարչակազմում նոր նշանակումների մասին
Նա դառնա Կալիֆորնիայի նահանգապետ