Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 9:40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում՝ հայտնի «Արևիկ» արհեստական լճակում, դի կա:
Իրավապահները նշված լճակում բերանքսիվայր հայտնաբերել են, ըստ նախնական տեղեկությունների, տղամարդու դի:
Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Բաց մի թողեք
Ներքին պառակտումը և հակադրությունը թուլացնում են մեր պետականությունը. ՀԱԿ
Պայթյուն գազալցակայանում․ «Mitsubishi» է պայթել Սևան-Երևան ճանապարհին, վիրավnր կա. Լուսանկար
Ինչ նիստ է եղել Տավուշում․ Մանրամասներ