Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի վիճակագրությանը:
Պապիկյանը նշել է, որ ԶՈՒ ոչ մարտական կորուստների թվում գրանցվում են նաև այն մահերը, որոնք, զինվորական ծառայության մեջ գտնվելով, քաղաքացիական կյանքում՝ տանը, ճանապարհին, տարբեր միջադեպերի հետևանքով կարող են մահանալ։
«Մեր մարտահրավերն այս շարքում (մահվան դեպքերի) իրականում ինքնասպանությունները, ինքնասպանության հասցնելու դեպքերը ու սպանություններն են, որի համար էական աշխատանք է տարվում»,- ասել է նախարարը։
Այս տեսանկյունից, ըստ Պապիկյանի, շատ կարևոր է նաև պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ակտիվ ներդրումը Զինված ուժերում, ինչը կբարձրացնի կարգապահական ու վերահսկողական հնարավորությունները, նաև կպակասեցնի կամ կվերացնի ցավալի դեպքերի թիվը։
«Չեմ ուզի, որ բանակում ցավալի դեպքերը վերածվեն վիճակագրության։
Զինված ուժերում ոչ մարտական կորուստների թվում գրանցվում են նաև այն մարդիկ, ովքեր, գտնվելով զինվորական ծառայության մեջ, քաղաքացիական կյանքում կարող են տարբեր միջադեպերի հետևանքով մահանալ»։
Այս մասի Ազգային ժողովում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ շարուակելով.
«Մեր մարտահրավերն այս շարքում, իրականում, ինքնասպանությունները, ինքնասպանության հասցնելու դեպքերը ու սպանություններն են, որի համար էական աշխատանք է տարվում»:
Սուրեն Պապիկյանի խոքով՝ շատ կարևոր է պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ակտիվ ներդրումը Զինված ուժերում, ինչը կբարձրացնի կարգապահական ու վեահսկողական հնարավորությունները, որը և կպակասեցնի կամ կվերացնի ցավալի դեպքերը։
Բաց մի թողեք
ԱԺ այգում ազատ ձևաչափով հետաքրքիր քննարկում ծավալվեց, լսեցի երիտասարդներին հուզող հարցերը. Ալեն Սիմոնյան. Լուսանկարներ
Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին ու ետնամուտքով հեռացել. Լուսանկարներ
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ