Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հրահանգել է իր զորքերին ուղիղ հարձակում նախապատրաստել Իսրայելի վրա։
Խամենեին Իսրայելի անցած շաբաթվա պատասխան հարվածը չափազանց լուրջ է որակել՝ այն անտեսելու համար, գրել է «New York Times»-ը հղումանելով իրանցի երեք պաշտոնյաների:
«Մինչ Խամենեին փորձում էր հրապարակայնորեն նսեմացնել Թեհրանի ռազմական օբյեկտների վրա Իսրայելի հարձակման մասշտաբները, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հետ հանդիպման ժամանակ մասնավոր կերպով հավանություն տվեց հակագրոհի ծրագրերին»,- գրել է NYT-ն՝ մեջբերելով իր աղբյուրներին։
Իրանի գերագույն առաջնորդն այս որոշումը կայացրել է երկուշաբթի օրը՝ իր ռազմական պաշտոնյաներից հասցված վնասի մասին զեկույցին ծանոթանալուց հետո։ Դրանում մանրամասն նկարագրված են եղել հրթիռների արտադրության գործարաններին և Թեհրանի պաշտպանական համակարգերին հասցված հարվածները:
Բաց մի թողեք
Ֆրանսիան ողջունել է Ասադի վարչակարգի տապալումը. Դադարեցնել կրակը, հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը
Դամասկոսում պարետային ժամ կգործի. Ասադի ավտոտնակում մի քանի տասնյակ ավտոմեքենաներ են գտնվել
Հակասական լուրեր Սիրիայի նախագահի լինել – չլինելու մասին, ինքնաթիռը կործանվե՞լ է