03/12/2024

Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հետո հիվանդանոցում մաhացել է. Լուսանկար

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Հերացի փողոցում՝ թիվ 20/3 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Մինչ դեպքի վայրում աշխատոմ էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնական բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Տեղում քննչական բաժինը պարզել է, որ մահացածը Երևանի բնակիչ 64-ամյա Նարինե Բ․-ն է, իսկ վարորդը՝ Երևանի բնակիչ 33-ամյա Բաբկեն Ա․-ն։

Դեպքի փաստով Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Քր․ օր-ի 342 հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։’

Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հետո հիվանդանոցում  մաhացել է․ Shamshyan