Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը և թագուհի Լետիսիան այցելել են Վալենսիայի ջրհեղեղից տուժած տարածք: Տեղի բնակիչները նրանց վրա ցեխ ու քարեր են նետել՝ մեղադրելով նրանց ոչ բավարար օգնության մեջ:
Ոստիկանությունը հեծյալ սպաների միջոցով փորձել է վերահսկել իրավիճակը, հայտնում է UNN-ը՝ Bild-ին հղումով։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսպանիան պատուհասած ջրհեղեղների հետեւանքով արդեն մահացել է 272 մարդ։
Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը և նրա կինը՝ Լետիսիան, մտադիր էին այցելել Վալենսիայի ջրհեղեղի տարածք՝ անձամբ գնահատելու իրավիճակը։ Թագավորն ու թագուհին Պայպորտ են ժամանել վարչապետ Պեդրո Սանչեսի և տարածաշրջանի նախագահ Կառլոս Մեյսոնի հետ միասին։
Սակայն թագավորական զույգին ոչ թե ողջույնով են դիմավորել, այլ ցեխ, քարեր, շշեր ու փայտեր նետելով։ Նրանց սկսել են վիրավորել՝ մեղադրելով ոչ բավարար օգնություն տրամադրելու մեջ։ Մարդիկ բացականչել են «Մարդասպաններ»։
Թագուհուն վիրավորել են՝ նշեով. «Դու ամեն ինչ ունես, բայց այստեղ մարդիկ են մահանում», «Դուք ջրի հետ խնդիր չունեք», Մենք ոչինչ չունենք», «Նախագահը շուն է», «Նախագահը շուն է»։
Թիկնազորը փորձել է ընդհատել այցը և թագավորին տեղափոխել ապահով տեղ, սակայն ապարդյուն։ Ամբոխը թագավորական զույգին թույլ չի տվել հեռանալ։ Իրավիճակը վերահսկողության տակ առնելու համար ոստիկանությունը կիրառել է հեծյալ սպաներ, բերմանենթարկել ոմանց:
Հիշեցնենք՝ իսպանական Վալենսիա նահանգում ջրհեղեղների հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է 155 մարդ: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:
Բաց մի թողեք
Ֆրանսիան ողջունել է Ասադի վարչակարգի տապալումը. Դադարեցնել կրակը, հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը
Դամասկոսում պարետային ժամ կգործի. Ասադի ավտոտնակում մի քանի տասնյակ ավտոմեքենաներ են գտնվել
Վրաստանում անկայուն է, Ծաղկաձորի հյուրանոցները առիթից օգտվել, ավելի են թանկացրել Ամանորյա փաթեթները