Մոլդովայի ներկայիս նախագահ Մայա Սանդուն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջատարն է՝ 55,04 տոկոս ձայներով, իսկ նրա մրցակից Ալեքսանդր Ստոյանոգլոն ստացել է 44,96 տոկոս։
Սրանք ԿԸՀ-ի կողմից հրապարակված քվեարկության նախնական արդյունքներն են՝ արձանագրությունների 98,92%-ի մշակումից հետո։
Մնում է հաշվել արտասահմանյան մի քանի ընտրատեղամասերում եղած ձայները։
Բուն Մոլդովայում արձանագրությունների 100%-ը մշակվել է։ Ըստ ԿԸՀ-ի՝ երկրի ներսում բնակիչների մեծ մասը հիմնականում քվեարկել են Ստոյանոգլոյի օգտին, որը հավաքել է 51,19%: Նա հաղթել է 36 մարզերից 19-ում։ Սանդուն ունի 48,81%:
Իր հերթին արտասահմանյան կայքերում արձանագրությունների 89,18%-ի մշակումից հետո Սանդուն առաջատար է արձել՝ 82,33% արդյունքով։ Ստոյանոգլոն ունի 17,67%։
Ընթացիկ նախընտրական քարոզարշավը տեղի է ունեցել Քիշնևի իշխանությունների կողմից լուրջ ճնշումների ֆոնին։ Ընդդիմադիր քաղաքական գործիչները պարբերաբար ենթարկվել են խուզարկությունների ու ձերբակալությունների, նրանց նկատմամբ բազմիցս հարուցվել են քրեական գործեր, փակվել են բազմաթիվ լրատվամիջոցներ։
Ռուսաստանում, որտեղ, տարբեր գնահատականներով, ապրում է 300 հազարից մինչև 500 հազար մոլդովացի, հանրապետության ղեկավարությունը որոշել է բացել միայն երկու ընտրատեղամաս, այն էլ միայն Մոսկվայում։ Արդյունքում, ինչպես երկու շաբաթ առաջ, շատ մարդիկ նույնիսկ հատուկ ժամանելով մայրաքաղաք և կանգնելով հսկայական հերթում, չեն հասցրել քվեարկել։
Հիշեցնենք՝ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, ով առաջադրվել էր երկրորդ ժամկետի համար, պնդում է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրակաշառքի սպառնալիքներ կան։
Բաց մի թողեք
Հնդկաստանը հրաժարվում է ռուսական զենքից. Bloomberg
Երկրորդ խոշոր քաղաքը՝ Հալեպից հետո. սիրիացի գրոհայինները մտել են Համա
Մակրոնը հայտարարել է, որ հրաժարական չի տալու