08/12/2024

«Երեմյան» ցանցի՝ երեւանյան ռեստորաններից որեւէ մեկում պարբերաբար կազմակերպվող ընթրիք՝ մինչեւ տարվա վերջ. փաստաթղթեր

«Ստորեւ ներկայացվող փաստերը իրավապահների եւ նրանց քաղաքական ղեկավար, այսօր արդեն հատուկենտ ազնիվների մոտ կառաջացնեն հարցեր, որոնք ունեն ընդամենը մեկ պատասխան։

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. Փաստաթուղթ առաջինի համաձայն՝ ՊՆ-ն «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ կնքել է 7 միլիոն դրամի պայմանագիր, որը ոչ թե «ելակ է զինվորների համար», այլ «Երեմյան» ցանցի՝ երեւանյան ռեստորաններից որեւէ մեկում պարբերաբար կազմակերպվող ընթրիք՝ մինչեւ տարվա վերջ։

2-րդ փաստաթուղթը վկայում է, որ «ախորժակը ուտելիս է բացվում»-ը ոչ թե սոսկ դարձվածք է, այլ հեղափոխական իրականություն: Այն է՝ ՊՆ փոխնախարար Բրուտյանը եւ Դավիթ Երեմյանը 12.08.2024թ. կնքում են նոր պայմանագիր՝ «Համաձայնագիր թիվ 1», ըստ որի՝ 7 միլիոնը դառնում է 10 միլիոն դրամ, այնուհետեւ, մեկ ամիս անց՝ 09.09.2024թ., կնքվում է «Համաձայնագիր թիվ 2»-ը, եւ բյուջեից՝ անհայտ անձանց սնվելու գումարը արդեն դառնում է 13 միլիոն դրամ։

Կարծում ենք, որ օպերատիվ աշխատանքին տիրապետող կառույցները եւ կոռուպցիայի «մասնագետ» Նիկոլ Փաշինյանը, կարդալով հոդվածը, կհասկանան, որ «ատկատը» թերեւս արվում է հենց այս սխեմայով, եւ պետք է քննություն սկսել. ԶԼՄ-ն ի զորու չէ դա անելու ….

Շարունակելի»: