09/12/2024

Օպերայի հարակից տարածքից առգրավել են թվով 4 խաղային ապարատ․ մանրամասներ. Լուսանկարներ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքից առգրավել են թվով 4 խաղային ապարատ:

Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի՝ ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու համար օրենքով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 70-ից 100-ապատիկի չափով՝ իրավախախտման գործիք հանդիսացող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

Օպերայի հարակից տարածքից առգրավել են թվով 4 խաղային ապարատ․ մանրամասներ

Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հորդորում  է քաղաքացիներին չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, քանի որ ցանկացած նման փորձ կասեցվելու է՝ օրենքով սահմանված համապատասխան վարչարարության կիրառմամբ:

Երևանի քաղաքապետարան