Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստացել են ամրապնդել եվրոպական միասնությունը ԱՄՆ նախագահի ընտրությունում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։
Սոցցանցի իր հայտարարության մեջ Մակրոնը հայտնել է Շոլցի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին և նշել, որ քննարկել են ընտրության արդյունքները:
«Այս նոր համատեքստում մենք կաշխատենք հանուն ավելի միասնական, ավելի ուժեղ, ավելի ինքնիշխան Եվրոպայի՝ համագործակցելով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ և պաշտպանելով մեր շահերն ու արժեքները»,- ասել է Մակրոնը:
Բաց մի թողեք
Հնդկաստանը հրաժարվում է ռուսական զենքից. Bloomberg
Երկրորդ խոշոր քաղաքը՝ Հալեպից հետո. սիրիացի գրոհայինները մտել են Համա
Մակրոնը հայտարարել է, որ հրաժարական չի տալու