03/12/2024

Բարձրագույն կրթություն ունեցողներից փոխնախագահի օգտին քվեարկել է 57%-ը. տվյալներ

Հայտնի են դարձել Դոնալդ Թրամփի և Կամալա Հարրիսի օգտին քվեարկած ընտրողների ժողովրդագրական տվյալները։

BBC-ն հայտնել է, որ Հարրիսի օգտին քվեարկել է սևամորթ ընտրողների 86%-ը, Թրամփի օգտին՝ 12%-ը։

Բարձրագույն կրթություն ունեցողներից փոխնախագահի օգտին քվեարկել է 57%-ը, իսկ Թրամփին աջակցել է դիպլոմ չունեցողների 55%-ը։