«Նոյեմբերի 9-ի Հռչակագիրը մերօրյա ռուս-թուրքական դաշինքի արձանագրումն է, որը չբերեց և չէր կարող բերել խաղաղություն մեր ժողովորդին: Հակառակը, եթե չգիտակցենք, որ Հայաստանի դեմ պատերազմը շարունակվում է, և դրված է մեր երկրի անկախության հարցը, ապա նոր նոյեմբերի 9-երի հնարավորությունը, ցավոք, շատ հեռու ապագայում չէ»։
Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասել է «Մարտական Եղբայրություն» միաբանության անդամ, Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը:
Միաբանությունը նոյեմբերի 9-ին ժամը 17:30-ին կազմակերպում է հավաք և երթ: Այս առթիվ տարածված հաղորդագրության մեջ հանրությանը տեղեկացնում են, որ հավաքի վայրը Գ. Նժդեհի արձանի հարակից տարածքն է։ Կլինեն կարճ ելույթներ, որից հետո հավաքի մասնակիցները երթով կշարժվեն դեպի Հյուսիսային պողոտա, որի վերջնամասում սիմվոլիկ կերպով ոչնչացվելու է նոյեմբերի 9-ի փաստաթղթի պատճենը:
«2020 թվականի նոյեմբերի 9-ին մեզ խաբեցին, դուրս բերեցին պայքարից, մեջքից հարվածեցին` խոստանալով խաղաղություն և անվտանգություն: Արդյունքում չստացանք խաղաղություն և կորցրեցինք Արցախն ու Հայաստանի այլ տարածքներ: Այսօր էլ նոյեմբերի 9-ի հայտարարությունը սպառնում է մեզ պատերազմով` Սյունիքի ուղղությամբ»,- ընդգծել է նա՝ կոչ անելով հանրությանը միանալ «Մարտական Եղբայրություն» միաբանության երթին․ «Այդ օրը միասին առաջին քարը կդնենք ազգային հեղափոխության»:
Հունան Թադևոսյան
Բաց մի թողեք
Ինչ արժե Ամանորի գիշերը երևանյան ռեստորաններում, ովքեր են երգելու
Գաբրիել Ջեմբերեջյանին կալանավորել են ցանկացել․ Լուսանկար
Գյումրվա պրայմերիզ. քաղաքապետի ժամանակավոր աթոռի շուրջ պտտվող քարոզարշավի կարգախոսներն ու կանխատեսումները. Լաուսանկարներ