Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է լրացում և փոփոխություններ կատարել կառավարության 2023 թ.-ի օգոստոսի 3-ի N 1332-Ն և 2003 թ.-ի մարտի 7-ի N 217-Ն որոշումներում:
«Փաստ» օրաթերթը գրում է. Նախագծով ամրագրվել են մի շարք դրույթներ, օրինակ՝ էլեկտրոնային հարթակի միջոցով ջրօգտագործման թույլտվության տրամադրման պահանջ 2026 թ.-ի հունվարի 1-ից: Հայտի գնահատման ժամանակ պահանջվող տեղեկատվությունը լրացվել է նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից տրված տեղեկատվությամբ: Ջրօգտագործման թույլտվության ձևաթուղթը ներկայացվել է նոր խմբագրությամբ՝ հանվել է ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվությունը վավերացնելու օրենսդրական պահանջը, լրացվել է ջրառի ծավալը նաև ջրային համակարգից ջրառ իրականացվելու դեպքում:
Ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը ևս ներկայացվել է նոր խմբագրությամբ՝ լրացվել է նոր կետով, համաձայն որի, կներկայացվի նաև ջրօգտագործման և ջրահեռացման, թույլատրելի սահմանային արտահոսքի նորմերի հաշվարկ իրականացնող ընկերության անվանումը, ինչպես նաև դրվել է խմելու-կենցաղային նպատակով ջրօգտագործում իրականացնելու դեպքում ջրի որակը խմելու ջրի որակին ներկայացվող սանիտարական նորմերին և հիգիենիկ պահանջներին համապատասխանեցնելու պարտավորություն: Նոր խմբագրությամբ է ներկայացվել նաև ջրօգտագործման թույլտվության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը՝ ջրօգտագործողի վարչական բեռը թեթևացնելու նպատակով:
Նախարարությունը վստահություն է հայտնում, որ նախագծերի ընդունումը կնպաստի ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացում ի հայտ եկած խնդիրների կարգավորմանը , կհստակեցնի ջրօգտագործման թույլտվության գործընթացը, կնպաստի Ջրային օրենսգրքի դրույթների, պահանջների պատշաճ կիրարկմանը։ Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությու
Բաց մի թողեք
Ինչ արժե Ամանորի գիշերը երևանյան ռեստորաններում, ովքեր են երգելու
Գաբրիել Ջեմբերեջյանին կալանավորել են ցանկացել․ Լուսանկար
Գյումրվա պրայմերիզ. քաղաքապետի ժամանակավոր աթոռի շուրջ պտտվող քարոզարշավի կարգախոսներն ու կանխատեսումները. Լաուսանկարներ