03/12/2024

Փաշինյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրած Վարուժան Ավետիսյանի որդին մեղավոր է ճանաչվել․ Լուսանկար

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթ Ավետիսյանը, դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել: Նրա նկատմամբ որպես պատիժ 525 հազար դրամի տուգանք է նշանակվել:

Հիշեցնենք՝ Դավիթ Ավետիսյանը, հուլիսի 2-ին «Անգլիական» այգու մոտ պատահաբար հանդիպելով Նիկոլ Փաշինյանին, վիրավորական արտահայտություններ էր արել, որից հետո նրան բերման էին ենթարկել, իսկ ժամեր անց՝ ձերբակալել։