Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 3-րդ տուրում Երևանի «Նոան» «Սթեմֆորդ Բրիջում» մրցեց Լոնդոնի «Չելսիի» հետ։
«Ազնվականներն» այս խաղում մի գլուխ բարձր էին հայկական ակումբից։ Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 8 անպատասխան գնդակ ուղարկեց «Նոայի» դարպասը։
Դուբլ ձևակերպեցին Ժոաու Ֆելիշը, Կրիստոֆեր Նկունկուն։ Մեկ գոլով աչքի ընկան Թոսին Ադարաբիոյոն, Մարկ Գիուն, Աքսել Դիսասին և Միխայիլ Մուդրիկը։
Այսպիսով, «Նոան» ցավալի պարտությունով ավարտեց իր մրցելույթը Լոնդոնում։ Պետք է ընդունել, որ մրցակիցը կարգով չափազանց բարձր էր։ Հաջորդ տուրում «Նոան» Երևանում կհյուրընկալի իսլանդական «Վիկինգուրին»։ Խաղը կկայանա նոյեմբերի 28-ին։
Հավելենք, որ մրցաշարի շրջանակում կայացած 3 խաղերից հետո «Նոան» 3 միավորով 28-րդ տեղում է։
Ակումբն իր էջում անդրադարձել է պարտությանն ու գրել.
«Ցավալի պարտություն Լոնդոնում։ Քաղում ենք դասեր և շարժվում առաջ։
Շնորհակալ ենք մեր երկրպագուներին՝ մեզ հավատալու և աջակցելու համար»:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել