06/12/2024

Գառնիկ Դանիելյանն ու Ալֆորվիլի փոխքաղաքապետը Կիրանցում բնակիչների հետ անվտանգային հարցեր են քննարկել. Լուսանկար

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ, մեր հայրենակից և ՀՅԴ անդամ Գարո Խաչիկյանի հետ օրն անցկացրինք Տավուշի մարզում։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․

«Կիրանցում հանդիպումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում։ Լսեցինք բնակիչների մտահոգությունները, որոնք հիմնականում կապված էին անվտանգության, սահմանազատման և սահմանագծումից հետո առաջացած խնդիրների հետ։

Կիրանցեցիները նշեցին, որ իրենց համար շատ ողջունելի են նման գործիչների հետ հանդիպումները։

Գարո Խաչիկյանն, իր հերթին, խոստացավ, որ իր լիազորությունների և կարողությունների սահմաններում ամեն ինչ կանի, որպեսզի բարձրաձայնված հարցերը հասնեն ավելի բարձր ատյաններ և լուծում ստանան։

Անչափ կարևորելով այսպիսի այցերը՝ շարունակելու ենք ամրապնդել Սփյուռքի մեր ազդեցիկ հայրենակիցների հետ կապը՝ վերականգնելով նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունները»,- գրել է նա։

Գառնիկ Դանիելյանն ու Ալֆորվիլի փոխքաղաքապետը Կիրանցում բնակիչների հետ անվտանգային հարցեր են քննարկել