«Թեև երկար փնտրտուքներից հետո Նիկոլ Փաշինյանը Սրբուհի Գալյանին նշանակեց արդարադատության նախարար, բայց նրա «սրտի թեկնածուն» շարունակում է մնալ Գրիգոր Մինասյանը։ Համենայն դեպս այդպիսի տպավորություն են ստացել նոր նախարարի ներկայացման օրը վարչապետի հետ հանդիպման մասնակիցները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը ՀՀ արդարադատության նախարարությունում փակ ձևաչափով նիստի ժամանակ աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին՝ հրաժեշտ տալով արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց այս հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկաներին հավաստիացրել է, որ ինքը Գրիգոր Մինասյանին չի ստիպել հրաժարական տալ, դա Մինասյանի որոշումն է եղել:
Փաշինյանն իր այս խոսքով հստակ ցույց է տվել, որ Գրիգոր Մինասյանի հրաժարականի դիմումն իր սրտով էլ չի եղել:
ՔՊ-ում հիմա տարակուսած են. ստացվում է՝ Փաշինյանը թեև իր նախաձեռնությամբ վերջին պահին Սրբուհի Գալյանին «բերեց», նշանակեց նախարար, բայց դեռ Մինասյանի «գովքն է անում»։
ՔՊ-ում չեն բացառում, որ Սրբուհի Գալյանը նույնպես ցանկացած պահի կարող է Փաշինյանի «սրտով» չլինել, ու նրան ևս հարմար պահի կարող է հեռացնել։
Տեղեկության վերաբերյալ, իհարկե, «Ժողովուրդ» փորձեց մեկնաբանություն ստանալ. մենք կապ հաստատեցինք Գրիգոր Մինասյանի հետ, սակայն վերջինս կտրուկ հրաժարվեց որևէ բան մեկնաբանելուց»:
Բաց մի թողեք
Մարզերից վարորդներ են ուզում բերել Երևան
ՔՊ Գյումրու ցուցակում «Լուսավոր Հայաստանից» թեկնածու կա. Լուսանկար
Վերաբերմունք է փոխվել․ Հովիկ Աղազարյանը հեռացվել է ՔՊ-ից․ նշվում է պատճառը