08/12/2024

Մակրոնը Դոնալդ Թրամփին հորդորել է Ռուսաստանից «իրական զիջումներ» ձեռք բերել Ուկրաինայի հարցում․ WSJ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ամերիկայի Միացյալ Նահանգներ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում հորդորել է նրան Ռուսաստանից «իրական զիջումներ» ձեռք բերել Ուկրաինայի հարցում, գրել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Չորեքշաբթի օրը 25 րոպե տևած հեռախոսազրույցի ժամանակ Մակրոնը հորդորել է Թրամփին ապահովել, որ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի հետ ցանկացած դիվանագիտական ​​գործընթաց հանգեցնի Կրեմլի իրական զիջումների, ասել են զանգից տեղյակ մարդիկ:

Թրամփի արձագանքը նման առաջարկին հայտնի չէ։

Ըստ WSJ-ի՝ ներկայումս Եվրոպական միությունում կուլիսային քննարկումներ են ընթանում այն ​​մասին, թե ինչպես շարունակել ֆինանսավորել Ուկրաինային, եթե ԱՄՆ-ը Թրամփի վարչակազմի օրոք կրճատի Կիևին աջակցելու իր ներդրումը:

Ավելի վաղ Թրամփը առաջարկել էր զրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Կարծում եմ՝ մենք կխոսենք»,- ասել էր նա «NBC News»-ին։

Պուտինը 2 օր առաջ ասել էր, որ չգիտի, թե արդյոք նորընտիր Թրամփը պատրաստ է խոսել իր հետ։ «Ես ու Թրամփը կարգին հարաբերություններ ունեինք, չգիտեմ՝ նա ուզում է, թե չի ուզում խոսել ինձ հետ», – ասել էր ՌԴ նախագահը «Վալդայ» ակումբի լիագումար նիստին։

Մակրոնը Դոնալդ Թրամփին հորդորել է Ռուսաստանից «իրական զիջումներ» ձեռք բերել Ուկրաինայի հարցում․ WSJ