«Դոմոդեդովո» օդանավակայանի շահագործման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Դոմոդեդովոն»։
«Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում թռիչքների անվտանգության լրացուցիչ միջոցառումների ապահովման նպատակով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել 08:03-ից օդանավերի ընդունման և մեկնելու համար», – ասվում է Դոմոդեդովոյի հայտարարության մեջ:
Ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար նաև Ժուկովսկի օդանավակայանում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռամենսկում հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարքերի հարձակումը։
Բաց մի թողեք
Հնդկաստանը հրաժարվում է ռուսական զենքից. Bloomberg
Երկրորդ խոշոր քաղաքը՝ Հալեպից հետո. սիրիացի գրոհայինները մտել են Համա
Մակրոնը հայտարարել է, որ հրաժարական չի տալու