09/12/2024

Թրամփի հաղթանակով ավարտվում է Հունգարիայի մեկուսացումը. Օրբան

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով ավարտվեց Հունգարիայի մեկուսացումը:

Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը TV2-ին տված հարցազրույցում։

«Հաղթանակով ավարտվեց Հունգարիայի մեկուսացումը, մենք միայնակ չենք, ամբողջ Ամերիկան մեզ հետ է»,- ասել է Օրբանը։

Նրա խոսքով՝ Թրամփի հաղթանակից հետո Ուկրաինայում «իրենք թռիչք են կատարել դեպի խաղաղություն»։

Օրբանը նաև նշել է, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք նախատեսվում է վերադարձնել Հունգարիայի հետ կրկնակի հարկման արգելքը, ինչպես նաև «վեց ամսվա ընթացքում Եվրոպան պետք է որոշումներ կայացնի էներգակիրների գների իջեցման համար»։

Ավելի վաղ Օրբանն ասել էր, որ Թրամփի հաղթանակից հետո աճում է ԵՄ առաջնորդների թիվը, ովքեր զգուշորեն անցնում են Ուկրաինային ֆինանսավորելու պատրաստակամությունից դեպի խաղաղ կարգավորում: