Սպիտակ տանը տեղի է ունեցել Ջո Բայդենի և Դոնալդ Թրամի հանդիպումը։
Ըստ նախնական տեղեկատվության, նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել իշխանության խաղաղ փոխանցման հարցի շուրջ։
«Քաղաքականությունը դաժան է և հաճախ հաճելի չէ։ Բայց այսօր ամեն ինչ կարգին է, և ես գնահատում եմ դա։ Շնորհակալ եմ նաև իշխանության խաղաղ փոխանցման համար»,- ասել է Թրամփը Բայդենին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջո Բայդենը Սպիտակ տանը ընդունելու էր նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։
Հանդիպման նպատակն է ցույց տալ վարչակազմերի միջև իշխանության սահուն փոխանցումը՝ չնայած Թրամփի թիմը դեռ չի ստորագրել փաստաթղթերը՝ լիազորությունների փոխանցման գործընթացն սկսելու համար:
Բաց մի թողեք
Ֆրանսիան ողջունել է Ասադի վարչակարգի տապալումը. Դադարեցնել կրակը, հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը
Դամասկոսում պարետային ժամ կգործի. Ասադի ավտոտնակում մի քանի տասնյակ ավտոմեքենաներ են գտնվել
Հակասական լուրեր Սիրիայի նախագահի լինել – չլինելու մասին, ինքնաթիռը կործանվե՞լ է