ՔՊ վարչության նիստում նախօրեին քննարկվել է Գյումրիում ստեղծված իրավիճակը: Թեպետ իշխանությունը նախնական որոշում է ունեցել՝ դեկտեմբերի 29-ին Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնել, սակայն Փաշինյանը թիմին փոխանցել է իրավաբանների կարծիքը` քանի դեռ Գյումրիում օրենսդրական կազուսը չի շտկվել, ընտրություններ հնարավոր չէ նշանակել։
«Հրապարակը» գրում է․ Բանն այն է, որ համայնքապետը կամ ԺՊ-ն է ընտրատեղամասային հանձնաժողովներին լիազորում ընտրական գործընթաց սկսել, ԿԸՀ-ն օրենքով չունի նման լիազորություն: Բացի այդ՝ ավագանու նախորդ նիստն էլ է ապօրինի եղել, քանի որ, ըստ օրենքի, նիստը համայնքապետի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխքաղաքապետը տնային կալանքի տակ է` նիստ հրավիրող չկա։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ հրավիրել։ Որպեսզի այս հարցերը լուծվեն, հարկավոր է փոփոխություն կատարել օրենքում, որ կարողանան համայնքապետի ԺՊ նշանակել: Իրականում ՔՊ-ի «փորացավն» այլ է, եթե պետք լիներ, այս անգամ էլ օրենքը տրորելով իրենց ուզածը կանեին։
Հարցն այն է, որ հարմար թեկնածու չունեն, ուզում են ժամանակ ձգել, իրենց ԺՊ-ին նշանակել, որ «մի քանի լավ բան անի», որպեսզի գյումրեցիները հետո նրան քվե տան: Որպես համայնքապետի ԺՊ՝ դիտարկել են Գյումրու ՔՊ ղեկավար Կարեն Սարուխանյանին, սակայն մեզ ասացին, որ ՔՊ-ի ցուցակը, ըստ ամենայնի, կգլխավորի այլ՝ ավելի հեղինակավոր անձ, քանի որ հասկանում են, որ գյումրեցիները կարող են չներել, որ քաղցկեղով հիվանդ մարդուն` Սամվել Բալասանյանին, ծնկի բերեցին քրեական գործերով։ Չնայած Բալասանյանից էլ դժգոհ էին, որ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմեց: Ի դեպ, երեկ քաղաքը մաքրողները մի քանի ժամանոց գործադուլ արեցին, սակայն նրանց համոզել էին դադարեցնել` խոստանալով 2 օրում վճարել աշխատավարձերը։
Բաց մի թողեք
Ինչ արժե Ամանորի գիշերը երևանյան ռեստորաններում, ովքեր են երգելու
Գաբրիել Ջեմբերեջյանին կալանավորել են ցանկացել․ Լուսանկար
Գյումրվա պրայմերիզ. քաղաքապետի ժամանակավոր աթոռի շուրջ պտտվող քարոզարշավի կարգախոսներն ու կանխատեսումները. Լաուսանկարներ