Նոյեմբերի 14-ին Ուկրաինայում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպեց Ուկրաինայի ԱԳ նախարարի նորանշանակ տեղակալ Օլեքսանդր Միշենկոյին։
Հանդիպման ընթացքում դեսպան Կարապետյանը շնորհակալություն հայտնեց Ուկրաինայի ԱԳՆ-ին սերտ համագործակցության և դեսպանատան գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծման համար։ Նա նշեց, որ հայ-ուկրաինական հարաբերություններում գրանցվել է զգալի առաջընթաց, և երկկողմ կապերի հետագա զարգացման համար առկա է փոխադարձ պատրաստակամություն։
Դեսպան Կարապետյանի դիվանագիտական ծառայությունը բարձր գնահատվեց փոխնախարար Միշենկոյի կողմից, ով առանձնահատուկ ընդգծեց դեսպանի անձնական ներդրումը հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման գործում։ Նա նաև երախտագիտություն հայտնեց Հայաստանին՝ Ուկրաինային տարբեր հարթակներում և ձևաչափերով աջակցելու համար, հատկապես այս դժվար ժամանակահատվածում։
Փոխնախարարը հույս հայտնեց, որ դեսպան Կարապետյանի պաշտոնավարման ընթացքում ձեռք բերված համագործակցության բարձր մակարդակը կպահպանվի նաև ապագայում։ Հանդիպման ավարտին Միշենկոն դեսպանին փոխանցեց Ուկրաինայի ԱԳ նախարարի շնորհակալական խոսքերը և նրա կողմից հանձնած հուշանվերը՝ ի նշան հայ-ուկրաինական բարեկամության։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել