ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում երեկ առանց Նիկոլ Փաշինյանի քննարկել են ՊԵԿ գործունեությունը, որը ներկայացրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Հրապարակ» թերթը գրում է․ Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել, նա դրանցից բացակայում է միայն գործուղումների ժամանակ, երբ Հայաստանում չի լինում․ այս մասին ՔՊ-ական շարքերին հիմնավոր բացատրություն չի տրվել: Մեր աղբյուրը կատակեց, թե, հավանաբար, սափրվելու ժամն է եղել` դա ավելի է կարեւորել, քան կուսակցական նիստին մասնակցելը։
Ինչ վերաբերում է նիստին, ապա Բադասյանը մի լավ գլուխ է գովել իր կատարած եւ կատարելիք աշխատանքի վերաբերյալ, հնարավորինս խուսանավել հարկային տեռորի մասին հարցերից կամ լղոզել: Պարծեցել է, թե համակարգից վերջին 2 տարում դուրս են թողել ավելի քան 140 աշխատակցի, «որոնք չեն համապատասխանել հռչակված հեղափոխական չափորոշիչներին», պարզ ասած՝ կասկածվել են կոռուպցիոն գործարքներում։
Բաց մի թողեք
9 ամսեկան երեխայի հետ մայրը գնալու է բանտ, ինչ է կատարվել դատարանում
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար