03/12/2024

Երևանում բախվել են «Opel»-ը և «Wuling»-ը, վերջինը կայանված «Porsche»-ին և «Hyundai»-ին. կա վիրավոր. Լուսանկար

Նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ – Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Սարգիս Բադալյանի վարած «Opel» մակնիշի և «Wuling» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արամյանց բժշկական կենտրոն, իսկ բախման հետևանքով «Wuling»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Porsche» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաներին։

Օպերատիվորեն ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Wuling» մակնիշի ավտոմեքենայի վարորդն է։

Երևանում բախվել են «Opel»-ը և «Wuling»-ը, վերջինը կայանված «Porsche»-ին և «Hyundai»-ին. կա վիրավոր