03/12/2024

Չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մանկապարտեզներ. Աշակերտները դպրոցն ավարտելիս պետք է բավարար չափով անգլերեն իմանան․ Ավինյան

«Երևանի քաղաքապետարանն էականորեն ավելացրել է վերահսկողության մակարդակը մանկապարտեզներում վաճառվող սննդի վերաբերյալ»:

Այս մասին Երևանի քաղաքաետարանում հերթական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը ապա շարունակում.

«Եվ բացի այն, որ մենք ինտենսիվորեն և շատ ակտիվորեն իրականացնում ենք մեր բոլոր մանկապարտեզների ենթակառուցվածքի հիմնանորոգում և վերանորոգում, բովանդակության փոփոխություն, մեզ համար նաև շատ կարևոր է, թե ինչ սնունդ է մատակարարվում մեր մանկապարտեզներին»։

Ավինյանը նաև նկատեց՝ ուզում է նաև տեղեկացնել բոլոր այն մատակարարներին, ովքեր տարիներ շարունակ ինչ-որ մի տրամաբանությամբ են գործել և աշխատել․ «Ուզում եմ ասել, որ այլևս այդ տրամաբանությունները չեն աշխատում և այլևս նախկինում հանդուրժվող մոտեցումները սննդի որակի վերաբերյալ չեն կարող մեր կողմից ընդունվել։ Ինչպես ներկայացվեց, ամենայն հավանականությամբ այդ աշխատանքային խումբը մի որոշում ունի կայացնելու՝ այդ սննդի ոչնչացման վերաբերյալ, իսկ հաջորդ տարվանից ուղղակի այս պահից ուզում եմ բոլորին զգուշացնել, որ բոլոր այն իրավաբանական անձինք, ովքեր որոշում են կայացնում Երևանի քաղաքապետարանի հայտարարած սննդի մատակարարման մրցույթներին մասնակցել, պետք է իմանան, որ մենք մեր պահանջներում էականորեն ավելի խիստ ենք և չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներում, որովհետև ուղղակի անթույլատրելի է, որ մեր երեխաներին նմանատիպ սնունդ մատակարարվի։ Եվ սա ընդամենը մի փոքրիկ դրվագ էր տեղի ունեցող գործընթացից, ես խնդրում եմ վերաբերվել պատասխանատու»:

Ավինյանը նշեց, որ սա ֆինանսական հետևանքներից բացի այլ հետևանքներ ևս կարող է ունենալ մատակարարների վրա․ «Խնդրում եմ վերաբերվել լուրջ, եթե այս գործընթացում, դուք ռիսկ եք տեսնում որակի հետ կապված և ռիսկ եք տեսնում, որ որակով սնունդ չեք կարողանում ապահովել, ես ձեզ խորհուրդ կտամ ետ կանգնել այս գործընթացներին առհասարակ մասնակցելուց։ Կոչ եմ անում բոլոր այն մատակարարներին, բոլոր այն արտադրողներին, ովքեր որ գիտեն, որ իրենք իրապես որակյալ սնունդ են արտադրում և կարող են մատակարարել, մասնակցել նմանատիպ գործընթացներին, որովհետև ես կարծում եմ մեր առաջնային և ամենակարեւոր նպատակը այն է, որ մեր երեխաներին հասանելի լինի միմիայն որակյալ սնունդ, իսկ անորակ սնունդը այսուհետ միմիայն ոչնչացվելու է և դրան այլընտրանք չկա»:

«Հանրակրթության վարչության կողմից Երևանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ ուսումնական տարվան ընդառաջ կայացած խորհդակցության շրջանակում ներկայացվել է անգլերենի խմբակներ կազմերպելու անհրաժեշտությունը, քննարկվել են վերջիններիս գործարկման տարբերակները»:

«Արդյունքում ընթացիկ ուսումնական տարում Երևանի ենթակայության տակ գործող դպրոցներից 53-ում ձևավորվել են անգլերենի ուսուցման խմբակներ ինչպես տարրական դասարանի, այնպես էլ հիմնական և ավագ դասարանների՝ ընդհանուր առմամբ 4,000-ից ավելի սովորողների ընդգրկմամբ»,- տեղեկացրել է Խաչատրյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ դա շատ կարևոր հարց է․ «Երևանի քաղաքապետարանը որդեգրել է մի քաղաքականություն, որով երևանյան դպրոցներում մենք ժամանակի ընթացքում ավելացնում ենք անգլերենի խմբակները: Հավատացած ենք՝ անգլերենի իմացությունը դպրոց ավարտող աշակերտների համար առաջնային է»։

Ավինյանը տեղեկացրել է, որ առաջիկա տարիներին Երևանի քաղաքապետարանը շարունակաբար Երևանի բոլոր դպրոցներում շարունակելու է ավելացնել անգլերենի խմբակները. «Ես կարծում եմ, որ մեր աշակերտները Երևանում դպրոց ավարտելիս պետք է հստակ բավարար մակարդակով անգլերենի իմացություն ունենան: Դրանով մենք ստեղծում ենք ավելի շատ հնարավորություններ քան ավելի շատ այլ կարևոր բայց ավելի ածանցյալ ծրագրերով»: