Նիկոլ Փաշինյանն ամենանվաստացուցիչ ձեւով է ազատվել իր նախկին ենթականերից` հարկ չի համարել նրանց երես առ երես հայտնել իր դժգոհությունները եւ հիմնավորել ազատման դիմում գրելու առաջարկը:
«Հրապարակը» գրում է․ Իր որոշման մասին տեղեկացրել է Վոթսապ կապով գրված հաղորդագրություններով, ինչն անակնկալի է բերել ազատվողներին։
Մեզ պատմեցին, որ ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը զբոսնելիս է եղել, երբ ուշ գիշերով ստացել է այդ հաղորդագրությունը, բայց չի համարձակվել հետադարձ կապ հաստատել, պարզելու՝ չար կատա՞կ է, հարբած մարդու՝ պահի տակ ծագած զայրո՞ւյթ, թե՞ հեռախոսային «վիրուս»:
Սակայն զանգել է մտերիմներին եւ հավաքել: Խմբով մինչեւ ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը, փորձելով հասկանալ` ինչ անել, պատասխանե՞լ, թե՞ սպասել, մինչեւ լույսը բացվի։ Հավաքին մասնակցել է նաեւ Փաշինյանի մյուս «զոհը»՝ ՔԿ արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը:
Ներկա են եղել Տիգրան Ավինյանը, ՄՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը եւ այլք։ Ի դեպ, Ռուստամ Բադասյանը, Արգիշտի Քյարամյանն Ավինյանի ընկերներն են։
Բաց մի թողեք
Ինչ արժե Ամանորի գիշերը երևանյան ռեստորաններում, ովքեր են երգելու
Գաբրիել Ջեմբերեջյանին կալանավորել են ցանկացել․ Լուսանկար
Գյումրվա պրայմերիզ. քաղաքապետի ժամանակավոր աթոռի շուրջ պտտվող քարոզարշավի կարգախոսներն ու կանխատեսումները. Լաուսանկարներ