06/12/2024

Նիկոլ Փաշինյանը սափրվելու մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ

Հեղափոխական մորուքը սափրելուց մոտ 2 շաբաթ առաջ պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանն իր այդ մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ։

«Հրապարակը» գրում է․ Լսել է նրանց կարծիքն ու առաջարկները՝ երբ սափրի մորուսը եւ նախկին խրոխտ հռետոր, իշխանություններին քննադատող ընդդիմադիր ներկայանա հանրությանը։

Առաջարկ է հնչել՝ նման հիշարժան իրադարձությունը թողնել իր 50-ամյակը լրանալու օրվան` 2025 թվականի հունիսի 1-ին, երբ գալիք ընտրությունների քարոզարշավն ավելի մոտ կլինի:

Նա կարծես թե համաձայնել է, սակայն ընդամենը օրեր անց, ի զարմանս այդ քննարկման մասնակիցների, Փաշինյանը ներկայացել է «սպիտակամորուսով»։