«Երբ ասում եք՝ Հայկ Մարությանին ավագանուց հանեցիք, որ իր հետ չբանավիճեք, թող գար, չէինք հանի, կբանավիճեինք. Սուրեն Գրիգորյանն իրեն Հ1-ի եթերում բանավեճի է հրավիրել, թող ընդունի այդ հրավերը եւ իր փաստարկները ներկայացնի»։
Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում, որտեղ քննարկվում է տրանսպորտի թանկացման շրջանակում որոշ խավերին արտոնություններ սահմանելու փաթեթը, իր ելույթում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
Տեղից ընդդիմադիրներից մեկն ասաց` թող Տիգրան Ավինյանը գա բանավեճի։
Ավինյանն արձագանքեց այդ խոսքին. «Պարոն Ավինյանը պատրաստ է յուրաքանչյուր ֆորմատում ձեր քաղաքական առաջնորդի հետ որեւէ ժամի, որեւէ տեղում բանավիճել»։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել