08/12/2024

Չինաստանում անհանգստացած են Թրամփի նշանակումներով

Չինաստանի իշխանություններն անհանգստացած են, որ ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն իր թիմում նշանակում է մարդկանց, որոնք Չինաստանի հանդեպ բացասական վերաբերմունք ունեն։

Հնարավոր նոր առեւտրային պատերազմից խուսափելու համար, ներկայումս Պեկինը փորձում է Թրամփի թիմի հետ շփումների եզրեր գտնել։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։

Համաձայն հրապարակման, Պեկինը ձգտում է անել հնարավորը, որպեսզի հանկարծ այն բանից հետո, երբ Թրամփն անցնի նախագահական իր պարտականությունների կատարմանը Միացյալ Նահանգներում, ստիպված չլինի ամերիկյան կողմի հետ նոր առեւտրային առճակատման գնալու։ Այդ նպատակով նույնիսկ փորձեր են արվում վերականգնելու Թրամփի նախագահության առաջին ժամկետում նրա կաբինետում եղած բարձրաստիճան ներկայացուցիչների հետ ունեցած կապերը։

Չինաստանի հանդեպ բացասական տրամադրվածություն ունեն Մայք Վոլթցը, Մարկո Ռոբիոն նաեւ՝ Ռոբերտ Լայթխայզերը, ով հատկապես կողմնակից է Չինաստանի հետ առեւտրային պատերազմին։ Ակնկալվում էր, որ հունվարին պաշտոնին լիակատար կերպով անցնելուց հետո, Թրամփը Լայթ խայզերին կնշանակի առեւտրային բանակցություններում լիազոր ներկայացուցիչ։