08/12/2024

Դոնալդ Թրամփի վարչակազմը «թշնամական քայլ է արել» Թուրքիայի հանդեպ

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև նոր սկանդալ է հասունանում։ Ինչպես նշվում է թուրքական մամուլում, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «թշնամական քայլ է արել» Թուրքիայի հանդեպ։

Պնդումների համաձայն՝ Թրամփը Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) սիրիական թևի ղեկավար Մազլում Քոբանիին և Իլհամ Ահմադին հիրավիրել է ԱՄՆ՝ մասնակցելու իր երդմնակալության արարողությանը։

Նշենք նաև, որ ավելի վաղ Քոբանին «X»-ում կատարած գրառմամբ շնորհավորել էր Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։

«Նախագահ Դոնալդ Թրամփ, շնորհավորում եմ ընտրություններում Ձեր հաղթանակի առթիվ։ Ես անհամբերությամբ սպասում եմ համատեղ աշխատելուն, մեր համագործակցությունն ամրապնդելուն և տարածաշրջանը կայունացնելուն, այնպես, ինչպես նախկինում էր»։