Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ասել է, որ համաշխարհային մասշտաբի հակամարտությունը իրական է, քանի որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև պատերազմը թևակոխել է վճռորոշ փուլ, գրում է լեհական РАР գործակալությունը։
Տուսկը նման նախազգուշական ելույթով հանդես է եկել ուրբաթ Լեհաստանի ուսուցիչների միության ազգային հանրահավաքում։
«Արևելքում պատերազմը թևակոխում է վճռորոշ փուլ»,-ընդգծել է Տուսկը։ «Մենք զգում ենք, որ անհայտը մոտենում է»:
«Մեզնից ոչ ոք չգիտի, թե ինչով կավարտվի այս հակամարտությունը, բայց մենք գիտենք, որ այն այժմ դրամատիկ մասշտաբների է հասնում»,-շարունակել է նա: «Վերջին 10-12 ժամերը ցույց են տալիս, որ գլոբալ ընդհարման վտանգը լուրջ է և իրական»,- հավելել է նա։
Կարևորելով ուսուցիչների աշխատանքը Լեհաստանի ապագա անվտանգության ապահովման գործում՝ Տուսկը միաժամանակ նշել է, որ «անվտանգ, ուժեղ և դիմացկուն ազգերը նրանք են, որոնք տեխնոլոգիական, ինտելեկտուալ և ստեղծագործական առավելություններ ունեն»։
Բաց մի թողեք
Ֆրանսիան ողջունել է Ասադի վարչակարգի տապալումը. Դադարեցնել կրակը, հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը
Դամասկոսում պարետային ժամ կգործի. Ասադի ավտոտնակում մի քանի տասնյակ ավտոմեքենաներ են գտնվել
Հակասական լուրեր Սիրիայի նախագահի լինել – չլինելու մասին, ինքնաթիռը կործանվե՞լ է