27/12/2024

Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը վերականգնվում է, այն մեր մշակութային ժառանգության կարևոր մասերից է. Լուսանկարներ․ Ավինյան

Համայնք-մասնավոր գործակցությամբ վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը:

Ինչպես հայտնել են Երևանի քաղաքապետարանից, ավելի քան 80մ երկարություն ունեցող կառույցից մոտ 20% էր պահպանվել: Դարերից եկած կամրջի նախագիծը կազմվել է այնպես, որ արժեքավոր բոլոր տարրերն ու պատմական շերտերը պահպանվեն, ուստի վերակառուցում ու ամրացում նախատեսված չէ. կամուրջը վերականգնումից հետո կծառայի միայն հետիոտնին:

«Կարմիր կամուրջն իր պատմությամբ և ճարտարապետական արժեքով մեր քաղաքի մշակութային ժառանգության կարևոր մասերից է։ Աշխատանքները կատարվում են մասնագիտական մոտեցմամբ՝ փորձելով վերականգնել կամրջի բնօրինակ տեսքը և առանձնահատկությունները»,- սոցցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: