«Ինչպես հայտնի է, մեր երկրում վարչապետ աշխատող Փաշինյանը օրերս թրաշվելուց հետո որոշեց «թրաշել» նաեւ նախարարական կազմը եւ վեց նախարարներ հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին։
«Իրավունք» թերթը գրում է. Չնայած դրան, ըստ կուլիսային խոսակցությունների, Փաշինյանը որոշել է նրանցից ոմանց այլ պաշտոններ տալ։ Կառավարությունից դուրս, հրաժարականների երթը հասավ նաեւ Ազգային ժողով, եւ իր մանդատը վայր դրեց ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։
«Իրավունք»-ի տեղեկություններով՝ Զեյնալյանը կնշանակվի առողջապահության նախարար, քանի որ շատ դժգոհություններ կան նաեւ Անահիտ Ավանեսյանից։ Դե ինչ, սպասենք փաշինյանական նոր սցենարների»:
Բաց մի թողեք
Ինչ արժե Ամանորի գիշերը երևանյան ռեստորաններում, ովքեր են երգելու
Գաբրիել Ջեմբերեջյանին կալանավորել են ցանկացել․ Լուսանկար
Գյումրվա պրայմերիզ. քաղաքապետի ժամանակավոր աթոռի շուրջ պտտվող քարոզարշավի կարգախոսներն ու կանխատեսումները. Լաուսանկարներ