«Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաեւ խախտումներ կան` առանց թույլտվությունների ինչ-որ աշխատանքներ են իրականացվել եւ այլն:
«Հրապարակ» թերթը գրել է․ Հրապարակումների թեժ փուլում` 2023-ի դեկտեմբերին հայտարարեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է հարուցվել` ուսումնասիրություններ են կատարվում, անգամ քաղաքապետն է հրավիրվել հարցաքննության:
Բայց օրերս մեզ Էջմիածնից տեղեկացրին, որ դա չի խանգարել, որ ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսն անխափան առաջ ընթանա, եւ շինությունները թափով վեր են խոյանում։ «Հրապարակը» գործի ընթացքի վերաբերյալ հետաքրքրվեց Հակակոռուպցիոն կոմիտեից։
Պարզվեց` վարույթը նախաձեռնելուց շուրջ 2 տարի անց գործը դոփում է տեղում` դեռեւս նախաքննության փուլում է գտնվում, այն դատարան չի մտել, նույնիսկ գործով անցնող մեղադրյալ չկա»։
Բաց մի թողեք
Ինչ արժե Ամանորի գիշերը երևանյան ռեստորաններում, ովքեր են երգելու
Գաբրիել Ջեմբերեջյանին կալանավորել են ցանկացել․ Լուսանկար
Գյումրվա պրայմերիզ. քաղաքապետի ժամանակավոր աթոռի շուրջ պտտվող քարոզարշավի կարգախոսներն ու կանխատեսումները. Լաուսանկարներ