06/12/2024

ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին

ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին։

Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

Ըստ ռուսական գերատեսչության, ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի ՄԻԳ-29-ը ինքնաթիռ:

Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

Նշվում է, որ ոչնչացվել է ուկրաինական МиГ-29 ինքնաթիռ: Ռուսական պաշտպանական գերատեսչության ամփոփագրի համաձայն՝ մեկ օրում ՀՕՊ միջոցները խոցել են երեք Hammer ավիառումբ, ութ ռեակտիվ HIMARS արկ, ինչպես նաև 59 ուկրաինական անօդաչու թռչող սարք:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Ուկրաինան կորցրել է Ռուսաստանի Կուրսկի մարզում օգոստոսյան անսպասելի ներխուժման ընթացքում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը, այս մասին Reuters-ին հայտնել է ուկրաինացի բարձրաստիճան զինվորական աղբյուրը։

«Առավելագույնը մենք վերահսկում էինք մոտ 1376 քառակուսի կիլոմետր, այժմ, իհարկե, այս տարածքն ավելի փոքր է, հակառակորդը մեծացնում է իր հակահարձակումները», – Reuters-ին ասել է Ուկրաինայի գլխավոր շտաբի ներկայացուցիչը։

Պաշտոնական Մոսկվան չի արձագանքել Կուրսկի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ Reuters-ի հարցերին:

Պատերազմի պայմաններում անկախ աղբյուրներին չի հաջողվում անմիջապես ինքնուրույն ստուգել հակամարտող կողմերի հայտարարությունները։