«ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը, որ Փաշինյանի «խնդրանքով» մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար․ երեկ նա կռիվ տվեց ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի դեմ։
«Հրապարակ» թերթը գրում է. Քանի որ օրենքով պահանջվող ժամկետը չի լրացել, եւ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը դեռ չի հաստատվել, նա դեռ պատգամավոր է եւ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ:
Երեկ Զեյնալյանն իր վերջին նիստը վարում էր` բաց չթողնելով Փաշինյանին քծնելու եւ ընդդիմադիր կանանց նեղելու առիթը։ Համառորեն հրաժարվում էր ձայնի իրավունք տալ Կյուրեղյանին, որը հարց ուներ նախագիծը զեկուցող առողջապահության պաշտոնյային:
Չնայած վերջինս դեմ չէր պատասխանել, սակայն Զեյնալյանն աննկարագրելի վճռականությամբ պնդեց, որ տիկին պատգամավորը չունի հարցի իրավունք, քանի որ կանոնակարգը թույլ չի տալիս։ Ուր էր, թե իշխանական պատգամավորը նույն վճռականությամբ օրենքին հավատարիմ մնար եւ իր իրավունքները պաշտպաներ, երբ մի մեղմ ելույթի համար, անօրինական կարգով, իրեն ԱԺ դուռը ցույց տվեցին»:
Բաց մի թողեք
Մարզերից վարորդներ են ուզում բերել Երևան
ՔՊ Գյումրու ցուցակում «Լուսավոր Հայաստանից» թեկնածու կա. Լուսանկար
Վերաբերմունք է փոխվել․ Հովիկ Աղազարյանը հեռացվել է ՔՊ-ից․ նշվում է պատճառը