09/12/2024

Լարված իրավիճակ Թբիլիսիի կենտրոնում․ Վիրավորվել է ՆԳՆ աշխատակից. Լուսանկար

Խորհրդարանի կողային մուտքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումն ավարտվել է ձերբակալությամբ։

Ընդդիմադիր հեռուստաընկերությունների լրագրողների վրդովմունքին ի պատասխան՝ իրավապահները հարցրել են, թե ինչու չեն նկարահանել, թե ինչպես է ձերբակալվածը ծեծում ոստիկանին։

Հաղորդվում է, որ վիրավորվել է ՆԳՆ աշխատակիցներից մեկը և տեղափոխվել հիվանդանոց։

«Չնայած ոստիկանների բազմաթիվ կոչերին՝ ուղղված հանրահավաքի մասնակիցներին՝ իրենց բողոքն արտահայտելու խաղաղ և օրենքով սահմանված նորմերը չգերազանցելու վերաբերյալ, հավաքվածներից ոմանք առերեսվել են իրավապահների հետ և վիրավորել նրանց»,- հայտնում են վարչությունից։

Վրաստանի հանրային պաշտպանն էլ իր հերթին կոչ է արել ՆԳՆ-ին չմիջամտել հավաքների ազատության իրականացմանը ողջ երկրում շարունակվող բողոքի ակցիաների ժամանակ։

Լևան Իոսելիանիի խոսքով՝ Թբիլիսիում ցույցը «խաղաղ է, և միջամտության համար իրավական հիմքեր չկան», – «Հանրային պաշտպանը նաև խրախուսում է ցուցարարներին շարունակել բողոքի ակցիաները խաղաղ ճանապարհով»։