«Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի իր հերթական «փոթորկուն» ելույթով ազդարարեց սպասվող նոր պաշտոնանկությունների մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի օրերը, կարծես թե, հաշված են. նա հավանաբար «ՍՄՍ կստանա»: Շիրակի մարզպետի զղջումներն անգամ իրավիճակը չփրկեցին:
Նիկոլ Փաշինյանին երեկ Կառավարության նիստի ժամանակ կրկին հունից հանեց այն, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում՝ դպրոցում դասասենյակ են անվանակոչել ԳՇ գեներալներից մեկի անունով:
Նիկոլ Փաշինյանը դժգոհեց, որ «Լվա ինքդ» օբյեկտները տեղակայված են մայթերին, ու զբոսնելիս մարդիկ ստիպված են քայլել ժավելների, քսայուղերի տարաների արանքներով, որովհետև դրանք ուղղակի շարված են մայթերին:
Նիկոլ Փաշինյանը դժգոհեց տեսչական մարմինների աշխատանքից ու տեսչական մարմիններին հորդորեց հատ-հատ ստուգել այդ խնդիրները:
Հաշվի առնելով, որ Կառավարության նախորդ նիստին նրա դժգոհություններին հաջորդեցին պաշտոնանկությունները, ապա թերևս երեկվա նիստից հետո կշարունակվեն «մաքրումները»»:
Բաց մի թողեք
Կոռուպցիոն ռիսկեր ու «բառդակ»՝ վարորդական իրավունք ստանալու գործընթացում․ ի՞նչ իրավիճակ է հաշվառման-քննական բաժիններում
Վրաստանը չի հրաժարվում եվրաինտեգրման գործընթացից ու արժանապատիվ քայլ է անում
Ինչպես Գյումրին մնաց անտեր. ովքեր են ինքնառաջադրվելու՝ հին ու նոր անուններ. Լուսանկարներ