09/12/2024

Ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին. Զուրաբիշվիլի

«Վերջակետը դրվեց մի քանի ամիս առաջ սկսված սահմանադրական հեղաշրջման, ավարտվեց Եվրոպայից դեպի Ռուսաստան մեկնարկած երթը»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե արձագանքելով «Վրացական երազանք»-ի որոշմանը, ըստ որի՝ Վրաստանի կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը:

Զուրաբիշվիլիի խոսքով՝ ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին, և նրանք, ովքեր նախկինում կասկածներ ունեին «Վրացական երազանք»-ի դիրքորոշման վերաբերյալ, այսօր այդ կասկածները փարատեցին:

«Այսօր այս ոչ լեգիտիմ իշխանությունը հայտարարել է ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ սեփական ժողովրդի, իր անցյալի ու ապագայի, մեր ապագայի դեմ, քանի որ այդ ճանապարհին չկա Վրաստանի պետականություն, չկա անկախություն, չկա ապագա, բացի Ռուսաստանից»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել էր, որ Վրաստանի կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը, նար հրաժարվում է դրամաշնորհներից։