22/12/2024

Ելենա Զելենսկայան ասել է, թե ինչ հիվանդություն ունի Զելենսկին

Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան իտալական La Repubblica հրատարակությանը տված հարցազրույցում խոստովանել է, որ լայնածավալ պատերազմը բացասաբար է ազդել իր ամուսնու՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առողջության վրա։

Նախագահի կնոջ խոսքով՝ Զելենսկին պատերազմի պատճառով զգալի սթրես է ապրում, իսկ ֆիզիկական և էմոցիոնալ մեծ սթրեսի պատճառով մեջքը հաճախ ցավում է։

Զելենսկայան ընդգծել է, որ «1000 օրվա պատերազմն ուժեղացրել է իր ամուսնուն», բայց միևնույն ժամանակ «սթրեսը քայքայում է նրա մեջքը»։

Ի՞նչ հիվանդություն ունի Զելենսկին. կինը փակագծեր է բացել