Հատուկ ջոկատայինները Թբիլիսիում ցուցարարներին դուրս են մղել Ռուսթավելի պողոտայից, մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ամբողջ գիշեր Ռուսթավելի պողոտայի մեջտեղում կանգնած է եղել հատուկ նշանակության ջոկատը՝ թույլ չտալով ցուցարարներին վերադառնալ խորհրդարանի դիմացի տարածք, որտեղից կեսգիշերին մոտ ուժայինները նրանց դուրս են հանել։ Առավոտյան իրավապահները սկսել են մնացած ցուցարարներին հրել դեպի Ռուսթավելի մետրոյի կայարանը, որտեղ կառուցված է հատուկ նշանակության ջոկատի հերթական շղթան։ Այն բանից հետո, երբ քաղաքացիները շրջագծով անցել են դեպի մետրո, անվտանգության ուժերը շտապել են նրանց հետևից և մի քանի հոգու բերման ենթարկել։
Նախորդ գիշեր Վրաստանի խորհրդարանի մոտ սկսվել է հերթական հակակառավարական բողոքի ակցիան, որը շարունակվել է ամբողջ գիշեր։ Բողոքի ակցիան արդեն չորրորդ օրն է անընդմեջ, ակցիաները տևում են մինչև լուսաբաց և ավարտվում ՕՄՕՆ-ի ցրմամբ:
Նոյեմբերի 28-ին Վրաստանում բողոքի նոր ալիք է սկսվել։ Պատճառը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն էր։ Նա ասել է, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չներառել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել համայնքի բոլոր բյուջետային դրամաշնորհներից։
Կառավարության ղեկավարի խոսքերով, դրա պատճառները ԵՄ-ի մշտական շանտաժն են՝ դրան անդամակցելու շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ, խորհրդարանի կողմից ընդունված մի շարք օրենքներ չեղյալ հայտարարելու պահանջները և վրացական իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերը։
Ռուսթավելի պողոտայում բախումները շարունակվել են անցած գիշեր: Վրաստանի հատուկ ջոկատայինները հարձակում են սկսել «Մարիոթ» հյուրանոցի մոտ գտնվող ցուցարարների բարիկադների վրա, սակայն, հանդիպելով կոշտ դիմադրության, սկսել են նահանջել։
Վրաստանի իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել:
Այդ ընթացքում մի խումբ հոգեւորականներ միասնաբար դիմագրվելով՝ փակել են ցուցարարների վրա հարձակվող իրավապահների ճանապարհը։
Բաց մի թողեք
100 հրաման առաջին իսկ օրը․ ի՞նչ է պատրաստվում ստորագրել Թրամփը
Գրենլանդիան չպետք է պատկանի ո՛չ Դանիային, ո՛չ ԱՄՆ-ին
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ